Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և Լեհաստանի Դաբրովա Գուրնիչա միջազգային համալսարանի միջև կապերն ամրապնդվում են

Հունիսի 14, 2019

Ս. թ. հունիսի 11-13-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնը Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակում հյուրընկալեց Լեհաստանի Դաբրովա Գուրնիչա միջազգային համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Ռաֆալ Ռեբիդասին: Հանդիպման նպատակն էր ամրապնդել և խորացնել երկու համալսարանների միջև առկա կապերը, մասնավորապես մշակել կրկնակի դիպլոմով ծրագրերի շնորհման նախագիծը: Այցի ընթացքում պրոֆեսոր Ռեբիդասը հանդիպեց նաև «Բիզնեսի կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողներին: Հանդիպման ընթացքում պրոֆեսորը ներկայացրեց Դաբրովա Գուրնիչա միջազգային համալսարանը, փոխանակման ծրագրերը և օտարերկրյա ուսանողների հետ աշխատելու իրենց փորձը: