Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն արդեն նոր դահլիճ ունի

Դեկտեմբերի 27, 2019

Ս/թ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ԳԿՄԿ նոր դահլիճի բացման պաշտոնական արարողությունը: Կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը: Դահլիճի բացման արարողությունը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահության բարձրաստիճան հյուրեր, ԳԿՄԿ վարչական աշխատողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ: Ա. Սարգսյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրեց Կենտրոնի պատմությունը , զարգացման հեռանկարներն ու տեսլականը:

Նորաբաց դահլիճն ապահովված է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչը թույլ է տալիս Կենտրոնում կազմակերպել գիտական տարբեր միջոցառումներ, գիտաժողովներ և սեմինարներ:

Դահլիճի բացման արարողությանը հաջորդած հյուրասիրության ընթացքում ներկաները շնորհավորեցին միմյանց գալիք Ամանորի կապակցությամբ: