Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների հանդիպումը «C-Quadrat Ampega Armenia» ընկերության հետ

Մայիսի 24, 2019

2019 թվականի մայիսի 23-ին ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նախագահ Գարրի Ղազարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում «C-Quadrat Ampega Armenia» ընկերության հետ, որին մասնակցում էին ԳԱԱ ԳԿՄԿ-ի Գործարար Վարչարարության ֆակուլտետի մագիստրանտները: Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան ընկերության կողմից կառավարվող 3 կենսաթոշակային ֆոնդերի առանձնահատկություններին, եկամտաբերության ցուցանիշներին, ֆոնդերի ընտրության հնարավորություններին, ինչպես նաև ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: