Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Մարտի 29, 2019

Ս. թ. մարտի 27-ին կայացավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը:

Առաջադրված էր հինգ թեկնածություն: Յուրաքանչյուր թեկնածու հնարավորություն ստացավ ներկայանալու, խոսելու նոր ծրագրերի, առաջարկների մասին, պատասխանելու ուսանողների հարցերին:

Ընտրությունն անցակցվեց փակ քվեարկության միջոցով:

Ձայների մեծամասնությամբ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց մագիստրատուրայի «Գործարար վարչարարություն» մասնագիտության ուսանող Գարրի Ղազարյանը:

Շնորհավորում ենք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նոր նախագահին՝ մաղթելով հագեցած և արդյունավետ աշխատանք:

Ստորև ներկայացնում ենք Գարրի Ղազարյանի կենսագրությունը.

Գարրի Յուրիի Ղազարյան – 02. 01. 1985

1992
2002 թթ. Կոտայքի մարզ, Լուսակերտի Վ. Անանյանի անվ. միջնակարգ դպրոց
2002
2006 թթ. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
2008 թ.
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հարկային մասնագետ
2010 թ.–
PR զարգացման ազգային կենտրոն, PR մասնագետ
2016–2018 թթ.–
Ուկրաինայի մարդկային ռեսուրսների կառավարման համալսարան

Աշխատանքային գործունեություն՝

2007–2009 թթ.–
Չարենցավանի ալրաղաց , էներգետիկ, գլխավոր ինժեներ, արտադրության պետ
2009–2010 թթ.–
Երևանի Ավան համայնքի ալրաղաց, արտադրության պետ
2011-2015 թթ.–
Ժամանցային ակումբի գործադիր տնօրեն
2015 թ.–
«Լաբիրինթ» գարեջրային ռեստորան, գլխավոր մենեջեր
2016–2018 թթ.–
անհատ ձեռներեց
2018 թ-ից մինչ օրս–
«Կամար» անշարժ գույքի գործակալություն և 2 ներմուծող կազմակերպություններ, բիզնեսի զարգացման պատասխանատու