Գլխավոր էջ





Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Չեչերեի երկրորդ դասախոսությունը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Հուլիսի 2, 2019

Ս. թ. հունիսի 25-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը Էրասմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Չեչերեին: Իտալացի մասնագետը Հայաստանում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ամբիոնի և Բոլոնիայի համալսարանի պատմության և մշակույթների ֆակուլտետի միջև կնքած համաձայնագրի շրջանակներում:

Ս. թ. հունիսի 25-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացած երկրորդ դասախոսությունը՝ «Սուֆիները Եգիպտոսի պատմությունում. արաբական նվաճումից մինչև բրիտանական գաղութացում (641-1882 թթ.)» (Sufis in Egyptian history: From the Arab invasion to the British Occupation (641-1882) խորագրով, մեծ հաջողություն ունեցավ և հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների, այլև արևելագիտության բնագավառի փորձառու և վաստակաշատ մասնագետների մեջ: Դասախոսությանը ներկա էր նաև ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ն. Գ. պարոն Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին: Դասախոսության վերջում հնչեցին բազմաթիվ հարցեր, և եղավ հետաքրքիր քննարկում: