Գլխավոր էջ





Վերապատրաստում՝ նվիրված քննական դատողությանը

Սեպտեմբերի 25, 2018

Ս.թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, անգլերենի դասախոս Արուսյակ Հարությունյանը վերապատրաստում անցկացրեց Օտար լեզուների ամբիոնի դասախոսների համար: Վերապատրաստման ընթացքում Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց քննական դատողության սկզբունքներն ու դրանց կիրառումը օտար լեզվի դասավանդման գործընթացում: Վերապատրաստմանը ներկա էին նաև Հայաստանում անգլերեն դասավանդողների ասոցիացիայի (ԱԵԼՏԱ) նախագահ Աննա Առաքելյանը և խորհրդի անդամ Լուսիկ Հովակիմյանը, ովքեր ներկայացրեցին ԱԵԼՏԱ-ի գործունեությունը և նախատեսվող վերապատրաստումները, ինչպես նաև ակտիվ մասնակցեցին վերապատրաստմանը: Վերապատրաստման ընթացքում ներկայացվեց 2017թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱԵԼՏԱ -ի կողմից կազմակերպված վերապատրաստման փորձը՝ նվիրված քննական դատողությանը: