Գլխավոր էջ





Հանրային ռադիոյի պատրաստած հաղորդումը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մասին


Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն այս տարի նշում է հիմնադրման 20 ամյակը։ Մագիստրատուրայում առաջարկվող 32 մասնագիտություններին նախորդ տարի ավելացել է բիզնես վարչարարության հեռավար ուսուցումը, որը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Այն թույլ է տալիս նոր մասնագիտություն ձեռք բերել առանց տանից դուրս գալու։