Գլխավոր էջ





Դասախոսություններով Հայաստանում է Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Չեչերեն

Հունիսի 20, 2019

Ս. թ. հունիսի 19-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը Էրասմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Չեչերեին: Իտալացի մասնագետը Հայաստանում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ամբիոնի և Բոլոնիայի համալսարանի պատմության և մշակույթների ֆակուլտետի միջև կնքած համաձայնագրի շրջանակներում:

Ջուզեպպե Չեչերեն դասախոսություններով հանդես կգա ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում և Մատենադարանում:

Ս. թ. հունիսի 19-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացած առաջին դասախոսությունը՝ «Սուֆիները և խորհրդապաշտությունն իսլամում ժամանակակից Եգիպտոսի օրինակով» խորագրով, մեծ հաջողություն ունեցավ և հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների, այլև արևելագիտության բնագավառի փորձառու և վաստակաշատ մասնագետների մեջ: Դասախոսության վերջում հնչեցին բազմաթիվ հարցեր, և եղավ հետաքրքիր քննարկում:

Հաջորդ դասախոսությունը նախատեսված է հունիսի 25-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի 11-րդ հարկի դահլիճում: