Գլխավոր էջ





Մասնագիտական վերապատրաստում՝ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնի դասախոսների համար

Ապրիլի 12, 2019

էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Իտալիայի Տուշայի համալսարանից ԳԿՄԿ ժամանած Սոնյա Մելկիորեն իր այցի առաջին օրը մասնագիտական վերապատրաստում անցկացրեց ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնի դասախոսների համար՝ «Երկխոսությունների կիրառումը աութենտիկ համատեքստում», «Մեդիա շնորհանդեսների կիրառումը՝ որպես լեզվի ուսուցման գործիք» և «Տարբեր առոգանությունների ուսումնասիրությունը լեզվի համատեքստում թեմաներով:

Սոնյա Մելկիորեն փորձարկեց նաև գործնական հնարքներ բազմազգ միջավայրի համար օտար լեզվի դասավանդման գործընթացում: