Գլխավոր էջ





«We share» ծրագրի ներկայացումը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Մարտի 28, 2018

EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ մեկնարկել է «We Share» հանդիպումների շարքը: Ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շրջանավարտների հետ կապերի և զբաղվածության բաժնի նախաձեռնությամբ սույն թվականի մարտի 27-ին EducationUSA կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանը և ԱՄՆ Պետքարտուղարության կողմից իրականացվող PFP մասնագիտական վերապատրաստման ծրագրի մասնակից Իռեն Դանիելյանը այցելեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ։ Հանդիպման ընթացքում Շուշաննան ներկայացրեց ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորությունները , իսկ Իռենը՝ հրապարակային ելույթների հմտությունները. Ինչպե՞ս դառնալ հաջողակ հռետոր, որո՞նք են հաջողելու ամենակարևոր նախապայմանները։