Գլխավոր էջ





Խորհրդատվական հանդիպում ԳԿՄԿ ուսանողների հետ

Հունվարի 21, 2019

Ս.թ. հունվարի 14-ին ԳԿՄԿ ուսանողները, որոնք էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակ ուսանելու են Տուշայի համալսարանում, Իտալիա, եզակի հնարավորություն ունեցան հանդիպել ծրագրի համակարգող Անժելա Ֆաթորեթթիի հետ, ով ժամանել էր Հայաստան մասնակցելու «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի մեկնարկային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնի միջազգայնացման պատասխանատու Դավիթ Պիպոյանը և ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում համակարգողները պատասխանեցին ուսանողների բոլոր հուզող հարցերին, ինչպես նաև տվեցին մի շարք գործնական խորհուրդներ Իտալիայում բնակվելու և Տուշայի համալսարանում ուսումնառության մասին: