Գլխավոր էջ





Տեղեկատվական օր Տուշայի համալսարանում

Հոկտեմբերի 2, 2022

 

Ս/թ սեպտեմբերի 26-28-ը Իտալիայի Տուշայի համալսարանում միջազգային ուսանողների համար կազմակերպվել էին տեղեկատվական (կողմնորոշման) օրեր։

Հաշվի առնելով, որ այդ օրերի ընթացքում Տուշայի համալսարանում էր գտնվում նաև համալսարանի դոկտորական դպրոցի շրջանավարտ և ներկայումս ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Էկոկենտրոնի համատեղ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս Դավիթ Պիպոյանը, վերջինիս առաջարկվեց նոր ուսանողների հետ կիսվել իր փորձով։

Դավիթ Պիպոյանի սահիկահանդեսը նվիրված էր «Էրասմուսը` որպես հնարավորությունների և համագործակցության հարթակ» թեմային, որտեղ նա ուսանողներին` այդ թվում Տուշայի համալսարանում ներկա պահին սովորող հայ ուսանողներին, ներկայացրեց նեթվորքինգի դերը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի, ինչպես նաև Էկոկենտրոնի հետ համագործակցության հաջողված փորձը, ինչի արդյունքում այսօր բնապահպանության ու սննդի անվտանգության թեմաներից համագործակցության շրջանակն ընդլայնվել է մինչև մարդու իրավունքներ։ 

Դ. Պիպոյանը ողջունեց կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրով սովորող ուսանողներին՝ հորդորելով Իտալիայի գեղեցիկ և հարուստ մշակութային ժառանգությամբ հիանալու հետ զուգահեռ, չանտեսել դասերը և ջանալ հնարավորինս շատ զինվել հիմնարար գիտելիքներով, որոնք ստեղծում են այն ամուր հիմքը ներկայիս աշխատաշուկայում հաջողության հասնելու համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին