Գլխավոր էջ





Հեռավար ուսուցումն ընդլայնում է իր սահմանները

Սեպտեմբերի 17, 2019

Ս/թ սեպտեմբերի 17-ին «Հեռավար ուսուցում և տեխնոլոգիաներ» մասնագիտական վերապատրաստման ծրագիրը բարեհաջող ավարտած ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսներին հանձնվեցին հավաստագրեր:

«Հեռավար ուսուցում և տեխնոլոգիաներ» մասնագիտական վերապատրաստման ծրագիրը կազմակերպվել և իրականացվել էր ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների, արտաքին կապերի և որակի ապահովման բաժինների համատեղ ջանքերով:

Հեռավար դասընթացների կառուցմանն ուղղված վերապատրաստման ծրագիրը մեկնարկել էր ս/թ մարտից: Չորս ամիսների ընթացքում դասախոսները ծանոթացան հեռավար կրթության տեխնոլոգիաներին, մանկավարժությանը, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկություններին և առցանց հաղորդակցման կանոններին: Ստացած գիտելիքի և հմտությունների շնորհիվ նրանք կառուցեցին իրենց մասնագիտական առցանց/հեռավար դասընթացները: Առավել խիզախ դասախոսները մասնակցեցին նաև «Տեսանյութերի նկարահանում և մոնտաժ (Camtasia ծրագրային փաթեթի միջոցով)» մասնագիտական վերապատրաստման մեկամսյա դասընթացին, որտեղ սովորեցին տնային պայմաններում նկարահանել և մոնտաժել բարձրորակ տեսաձայնագրություններ: