«Ինչպե՞ս կազմել գիտական դրամաշնորհային ծրագիր». սեմինար ԳԿՄԿ աշխատակազմի համար
Հոկտեմբերի 30, 2025
2025 թ․ հոկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ սեմինար՝ նվիրված դրամաշնորհային ծրագրեր մշակելու նրբություններին։ Այն վարեց ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը։ Ներկա էին ԳԿՄԿ աշխատակազմի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում Ա․Մխիթարյանն անդրադարձավ հետևյալ թեմաներին․
1. «Գիտական ծրագիր» կոչվածի բնորոշումը,
2. Ծրագրի կառուցվածքը,
3. Ծրագիր մշակելու քայլաշարը,
4. Լավ ծրագրի բնութագրիչները,
5. Դրամաշնորհային աղբյուրները։
Նյութը ավելի մատչելի ներկայացնելու համար բանախոսը կիրառեց լսարանի հետ ակտիվ հաղորդակցվելու մեթոդներ՝ բերելով իրավիճակային հայտնի օրինակներ։
Ընթացավ ակտիվ քննարկում, ինչի ընթացում մտքեր փոխանակվեցին՝ ԳԿՄԿ-ի համար դրամաշնորհային թիմային հայտեր մշակելու ուղղությամբ։
Նյութը և դրամաշնորհային հնարավորությունների դաշտն ավելի լավ պատկերացնելու համար վերջում տրամադրվեցին համացանցային օգտակար հղումներ։
Իսկ նմանատիպ սեմինարները ԳԿՄԿ-ում կրելու են շարունակական բնույթ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին

