Ավարտվեց ԳԿՄԿ ամբիոնների մշտադիտարկման գործընթացը
Սեպտեմբերի 30, 2025
2024-2025 ուստարվա սկզբից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) մեկնարկել էր ամբիոնների ներքին մշտադիտարկման գործընթացը՝ համաձայն «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման կարգ»-ի։ Այն իրականացվել է մշտադիտարկման խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել նաև արտաքին փորձագետներ։
Մշտադիտարկման նպատակն է եղել Կենտրոնի ՄԿԾ-ների ներքին աուդիտը՝ վերջին երեք տարիներին իրականացված աշխատանքների և նախանշած բարելավման տեսլականի կտրվածքով:
2025 թվականի սեպտեմբերին մշտադիտարկում անցավ ԳԿՄԿ ևս 2 ամբիոն՝ Դեղագործական քիմիայի, Տնտեսագիտության և կառավարման՝ դրանով հաջողությամբ ավարտին հասցնելով ԳԿՄԿ ամբիոնների մշտադիտարկման գործընթացը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին