Գլխավոր էջ





Իտալացի գործընկերները դասախոսություններով հանդես եկան ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնում

Մայիսի 29, 2026

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Երկրաբանության ամբիոնում ս․թ․ մայիսի 26–28-ին հաջողությամբ անցկացվեցին Տուշայի համալսարանի պրոֆեսորներ Անդրեա Պետրոսելլիի և Սալվադորե Գրիմալդիի դասախոսություններն ու գործնական սեմինարները՝ Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում։ Հյուրընկալումը համակարգվեց Արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանի և Երկրաբանության ամբիոնի վարիչ, ե.գ.թ. Լիլիթ Սարգսյանի կողմից։

Տուշայի համալսարանի հետ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ունի բազմամյա և բազմաձևաչափ համագործակցության հարուստ պատմություն՝ իրականացված Erasmus+ միջազգային ծրագրի շրջանակներում։

Դասախոսությունները եղել են շատ բովանդակալից և օգտակար՝ համադրելով տեսական գիտելիքները և ժամանակակից մոդելավորման գործնական մոտեցումները։ Մասնակից ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ հետազոտողները հնարավորություն ունեցան անմիջապես աշխատելու EBA4SUB, COSMO4SUB և Virtual Rain մոդելների հետ, ծանոթանալու դրանց կիրառական հնարավորություններին և իրականացնելու գործնական վարժություններ։

Հատկապես կարևոր էր այն, որ ներկայացված մոդելավորման մեթոդները հետագայում կարող են կիրառվել նաև Հայաստանի տարածքում՝ փոքր և չուսումնասիրված ջրհավաք ավազանների, հեղեղների և բնական վտանգների գնահատման համար։

Հանդիպումները և քննարկումները անցան շատ ակտիվ և արդյունավետ մթնոլորտում։ Թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները բարձր գնահատեցին համագործակցության այս ձևաչափը՝ նշելով դրա կարևորությունը միջազգային փորձի փոխանակման և երիտասարդ մասնագետների մասնագիտական զարգացման համար։

 

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին