ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը Հայաստանի հանրային ռադիոյի եթերում ներկայացրել է ԳԿՄԿ գործունեությունը
Հունվարի 26, 2026
Սույն թվականի հունվարի 15-ին ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյին՝ «Դպրություն» հաղորդման ուղիղ եթերում անդրադառնալով Կենտրոնի գիտակրթական արժանիքներին ու վերջին ձեռքբերումներին՝ ներկայացնելով դրանք հաղորդման խորագրի համատեքստում, որն էր՝ «Բուհական և գիտական ինչպիսի՞ համակարգ է պետք 21-րդ դարի Հայաստանին»։
Ա․Մխիթարյանը հանգամանալից անդրադարձ կատարեց այնպիսի թեմաների, ինչպիսիք են` Կենտրոնի կրթական ծրագրերի թարմացումները, լաբորատոր-հետազոտական հնարավորությունները, միջազգային շարժունությունը, ուսանողների նվաճումները, հետազոտական արդիական նախագծերում ուսանողների ներգրավվածությունը և մի շարք այլ կարևոր հարցեր։
Վերջում անդրադարձ կատարվեց նաև սույն թվականի հունվարի 29-30-ին ԳԿՄԿ-ի համակարգմամբ մեկնարկող միջազգային նախագծին՝ «ԵՄ կամուրջ» անունով, ինչի իրագործումը ներկայացնելով որպես լուրջ հարթակ՝ կոչված խթանելու ԳԿՄԿ աշխատակիցների, ուսանողների, ծրագրի շահակից այլ կազմակերպությունների միջազգային փորձառության զարգացումը։
Հարցազրույցի ձայնագրությունը և Հայաստանի հանրային ռադիոյի լուսաբանումը՝ այստեղ․ https://hy.armradio.am/archives/708498 ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին

