Գլխավոր էջ





ԳԿՄԿ մագիստրանտ Հասմիկ Ջուղեցյանը՝ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի 1-ին կարգի մրցանակակիր

Դեկտեմբերի 23, 2025

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ուրախությամբ արձանագրում է, որ Կենտրոնի «Դեղագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի առկա ուսուցման 2-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Ջուղեցյանը «Լավագույն ուսանող 2025» հանրապետական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։

ԳԿՄԿ տնօրենությունը և ողջ անձնակազմը սիրով շնորհավորում են Հասմիկին նշանակալի հաղթանակի առթիվ՝ մաղթելով նորանոր նվաճումներ սեփական կարիերայի կերտման ճանապարհին՝ ի նպաստ մեր պետության հզորացման։