Մելինե Սարգսյան (1946-2026)
Փետրվարի 23, 2026
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակազմը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 79-րդ տարում կյանքից հեռացել է Կենտրոնի ընդհանուր բաժնի նախկին ղեկավար, նախկին գիտական քարտուղար Մելինե Արամայիսի Սարգսյանը:
Անուրանալի է նրա ավանդը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կայացման, զարգացման և առաջընթացի գործում: Անմնացորդ նվիրումով, ազնիվ, պատասխանատու և պատրաստակամ իր կերպարով Մելինե Սարգսյանը մշտապես արձագանքում էր Կենտրոնի բոլոր նախաձեռնություններին, սրտացավորեն էր վերաբերվում բոլոր խնդիրներին, պատրաստակամ էր իր ներդրումն ունենալ յուրաքանչյուր նախաձեռնությունում: Մեծագույն պատասխանատվությամբ տարիներ շարունակ զբաղվում էր ԳԿՄԿ մագիստրատուրայի ընդունելության կազմակերպական աշխատանքներով, կարողանում էր հմտորեն և արհեստավարժ կերպով աշխատել դիմորդների, ուսանողների և դասախոսների հետ: Երկար տարիներ, որպես թարգմանիչ, իր մեծ և անուրանալի ավանդն է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի հրատարակման գործում: Նա իր գործի իսկական գիտակն էր, ազնիվ ընկեր ու երկրի նվիրյալ քաղաքացի:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ողջ աշխատակազմը խորապես ցավակցում է և վիշտակցում Մելինե Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին:
Տեղեկացնում ենք, որ Մելինե Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-20:00-ին, «Ռոտոնդա» սգո սրահում (hասցե՝ Դավիթ-Բեկ փողոց 83/12):
Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ ժամը 14:00-ին, նույն վայրից:
