«Աշխատանքային էթիկա»․ կայացավ սեմինարը
Նոյեմբերի 20, 2025
2025 թ․ նոյեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ հայտարարված սեմինարը՝ նվիրված բարեվարքությանը՝ աշխատանքային միջավայրի համատեքստում։ Այն կազմակերպվել էր ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ՝ հասցեագրված լինելով Կենտրոնի ուսանողներին, շրջանավարտներին և աշխատակիցներին։ Ըստ Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանի՝ սեմինարը Կենտրոնի ուսանողների և շրջանավարտների շրջանում աշխատանքային փափուկ հմտությունների զարգացմանը միտված ծրագրված միջոցառումների շարքից էր։
Բանախոսը «Էթիկայի դպրոց»-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Մկրտչյանն էր, որ, մեծ պատրաստակամությամբ ընդունած լինելով հրավերը, էթիկայի ոլորտում ունեցած իր փորձառությունը կիսեց լսարանի հետ։
Սեմինարն ընթացավ լսարանի հետ համագործակցության և կարծիքների փոխանակման ձևաչափով։ Քննարկվեցին աշխատանքային էթիկային վերաբերող արժեքային և սկզբունքային հարցեր՝ ուղեկցվելով բանախոսի և ներկաների կենսափորձից քաղված օրինակներով։
Սեմինարը մասնակիցների կողմից արժանացավ դրական արձագանքի՝ թե՛ առաջադրված թեմայի ու նախաձեռնության, թե՛ բանախոսի իրականացրած աշխատանքի մասով։
Հանդիպման ավարտին ԳԿՄԿ-ի կողմից Գևորգ Մկրտչյանին հանձնվեց շնորհակալագիր՝ անցկացրած սեմինարի, մասնագիտական պատրաստակամության և ԳԿՄԿ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։ Իսկ բանախոսը ներկաներին հրավիրեց հաջորդ օրը «Էթիկայի դպրոց»-ում կայանալիք միջոցառմանը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին

