Գլխավոր էջ





Աշխատանքային կողմնորոշման այցելություն «Ապագա» հոգեբանական կենտրոն

Մարտի 19, 2026

2026 թվականի մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտորնի (ԳԿՄԿ) «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտները հյուրընկալվեցին «Ապագա» հոգեբանական կենտրոնում։ Դա աշխատանքային կողմնորոշման այցելություն էր` կազմակերպված ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի կողմից։

Ընդունելությունն իրականացվեց «Ապագա» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբ․ գիտ․ թեկնածու Արմեն Բեջանյանի և կենտրոնի հոգեբան, մանկան զարգացման կենտրոնի պատասխանատու Լենա Գրիգորյանի կողմից։

Այցելող խմբին ուղեկցում էին ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Հեղինե Մելքոնյանի գլխավորությամբ։

Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Ուսանողները հնարավորություն ունեցան ճանաչելու «Ապագա» կենտրոնի աշխատանքային ընդհանուր մթնոլորտը, մասնագիտական աճին ուղղված ծառայությունները՝ իրենց հնարավորություններով։ Քննարկվեցին նաև համագործակցության բոլոր հնարավոր ձևաչափերը։

Բուհ-գործատու երկխոսությունը կայացավ՝ պատասխանելով մագիստրանտների՝ սեփական կարիերայի պլանավորմանն ուղղված շատ հարցերի։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին