Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ նախագահությանը ներկայացվեցին ԳԿՄԿ զարգացման տեսլականն ու նախատեսվող նոր համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերը

Հունվարի 19, 2024

Ս.թ. հունվարի 19-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ԳԱԱ նախագահությանը ներկայացրեց Գիտակրթական միջազգային կենտրոնի զարգացման հեռանկարները, տեսլականը և օտարերկրյա բուհերի հետ համագործակցությամբ նախատեսվող համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի նախագծերը:

Նիստին ներկա էին ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, բաժանմունքների ակադեմիկոս- քարտուղարներ Լենսեր Աղալովյանը, Ռուբեն Հարությունյանը, Լևոն Թավադյանը, Յուրի Սուվարյանը: Ներկա էին նաև ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը և Սամվել Կարաբեկյանը: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից նիստին մասնակցում էին ԳԿՄԿ գիտական ղեկավար Ալբերտ Սարգսյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը և որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը:

Տնօրեն Արմեն Սարգսյանի ելույթին հաջորդեց հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվեցին հետազոտական համալսարանի ձևավորման և զարգացման մի քանի հնարավոր սցենարներ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին