Աշխատաժողով՝ նվիրված ուսանողական թվային հարթակի ներդրմանը
Սեպտեմբերի 18, 2026
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ), շարունակելով ընթանալ իր ռազմավարական առաջնահերթություններին համահունչ, վերջին տարիներին հետևողականորեն իրականացնում է թվային վերափոխման քաղաքականություն՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից, ճկուն և միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայր։
Ս․թ․ սեպտեմբերի 15-ին ԳԿՄԿ-ում հրավիրված աշխատաժողովը այդ շարքի միջոցառումներից էր։ Կենտրոնի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ քննարկվեց ուսանողական թվայնացված հարթակի ներդրումը, ինչն արդեն ամբողջական տեսքի բերված նախագիծ է։ Քննարկումը վարեց ԳԿՄԿ տնօրենի ժ/պ Արմեն Սարգսյանը, ում կողմից նախաձեռնվել և համակարգվել է ողջ գործընթացը։
Թվային հարթակն ուսանողին ապահովելու է իր ուսանողական գործընթացին հետևելու արագություն և մատչելիություն։ Ուսանողների անհատական էջերում մեկտեղված են լինելու իր ուսումնառության ընթացքին վերաբերող բոլոր տվյալները՝ առաջադիմություն, ուսումնական գրաֆիկներ, վարձավճարներ, ընթացիկ տեղեկատվություն և այլն։ Հարթակը երկուստեք հեշտացնելու է նաև ամբիոնների համակագողների գործը՝ ապահովելով ուսանողների հետ արդյունավետ հաղորդակցման բարելավված մակարդակ։
Աշխատաժողովի ընթացքում լսվեցին բոլոր կարծիքներն ու առաջարկությունները՝ թվային հարթակի առաջիկա գործարկման առնչությամբ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին






