ԳԿՄԿ դասախոսները նվիրում են իրենց հեղինակած մասնագիտական գրքերը
Փետրվարի 18, 2026ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, սիրով նվիրում է Կենտրոնի տարբեր ամբիոնների դասախոսների հեղինակած մասնագիտական գրքերը՝ հեղինակային մակագրությամբ։
Միացի՛ր ԳԿՄԿ ֆեյսբուքյան էջի մրցույթին և ստացի՛ր քո գիրք նվերը։
Նվերն ստանալու պայմաններն են՝
1. հավանել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջը,
2. հավանել ֆեյսբուքյան հրապարակումը,
3. կիսել հրապարակումը Ձեր ֆեյսբուքյան էջում,
4. ընտրել ամենանախընտրելի 1 գիրքը և հավանել նրա նկարը,
5. նախընտրած գրքի նկարի տակ թողնել մոտիվացիոն մեկնաբանություն այն մասին, թե ինչու է տվյալ գիրքը Ձեզ հետաքրքրում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
✓Անհրաժեշտ է կատարել վերոնշյալ բոլոր 5 պայմանները։
✓Գրքերի նկարների տակ ոչ մի այլ մեկնաբանություն չդնել՝ մրցույթի ամփոփումը չբարդացնելու համար։
✓Եթե կարծում եք, որ մյուս գրքերը կարող են հետաքրքրել Ձեր ֆեյսբուքյան կոնկրետ ընկերների, կարող եք համապատասխան նկարների տակ նշել այդ ընկերներին։
Մրցույթին մասնակցել կարող եք մինչ փետրվարի 19-ի ժ․ 15։30-ը։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 19-ին՝ հեղինակների մասնակցությամբ։ Նվեր գրքերը կհանձնվեն փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ Բաղրամյան 24 Դ հասցեում։
Կազմակերպիչ՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին

