Գլխավոր էջ





«60 վայրկյանի ուժը»․ կայացավ աշխատանքային էթիկային նվիրված հերթական սեմինարը

Դեկտեմբերի 16, 2025

2025 թ․ դեկտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ հայտարարված հերթական սեմինարը՝ նվիրված բարեվարքությանը՝ աշխատանքային միջավայրի համատեքստում։ Այն կազմակերպվել էր ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ՝ հասցեագրված լինելով Կենտրոնի ուսանողներին, շրջանավարտներին և աշխատակիցներին։ Նպատակը՝ նպաստել Կենտրոնի ուսանողների և շրջանավարտների շրջանում աշխատանքային փափուկ հմտությունների զարգացմանը։

Բանախոսը Էթիկայի և էթիկետի հայկական ասոցիացիայի հիմնադիր Սյուզաննա Գաբրիելյանն էր, որ, մեծ պատրաստակամությամբ ընդունած լինելով հրավերը, էթիկայի ոլորտում ունեցած իր փորձառությունը, մասնավորապես՝ աշխատավանքային միջավայրում առաջին բարենպաստ տպավարությունը թողնելու գաղտնիքները, կիսեց լսարանի հետ։

Սեմինարն ընթացավ լսարանի հետ համագործակցության և կարծիքների փոխանակման ձևաչափով։ Ներկայացված դրույթներից մի քանիսը հաջողությամբ փորձարկվեցին լսարանում։

Սեմինարը մասնակիցների կողմից արժանացավ դրական արձագանքի՝ թե՛ առաջադրված թեմայի ու նախաձեռնության, թե՛ բանախոսի իրականացրած աշխատանքի մասով։

Հանդիպման ավարտին ԳԿՄԿ-ի կողմից Սյուզաննա Գաբրիելյանին հանձնվեց շնորհակալագիր՝ անցկացրած սեմինարի, մասնագիտական պատրաստակամության և ԳԿՄԿ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին