Գլխավոր էջ





ԳԿՄԿ տնօրենը և Տուշայի համալսարանի ռեկտորը քննարկեցին համագործակցության նոր ուղղություններ

Մայիսի 12, 2025

Իտալիայի Տուշայի համալսարանում կազմակերպված միջազգային շաբաթին (2025 թ. մայիսի 5-9) ունեցած մասնակցությունն արդյունավետ էր  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համար։ Շարժունության և կարողությունների զարգացման նոր ծրագրերին ծանոթանալուց և գիտաժողովի մասնակցելուց բացի՝ ԳԿՄԿ-ն և Տուշայի համալսարանը հնարավորություն ունեցան էլ ավելի սերտացնելու իրենց գործընկերային հարաբերությունները՝ ամրապնդելով եղած համագործակցությունները, մեկնարկելով կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագրի համատեղ կազմակերպման գործընթացը և նախագծելով այլ ծրագրեր։

ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի և Տուշայի համալսարանի ռեկտոր Ստեֆանո Ուբերտինիի աշխատանքային հանդիպումը բավականին արդյունավետ գտնվեց, քանի որ այն հնարավորություն տվեց քննարկելու 2 բուհերի միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կողմերի միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին, մասնավորապես՝ կրկնակի դիպլոմով ծրագրերի ներդրման ուղղությամբ։ Ուրվագծվեցին որոշակի ոլորտներ՝ գիտակրթական համագործակցությունը սերտացնելու նպատակով, այդ թվում՝ նոր փոխշահավետ նախագծերով։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին