Գլխավոր էջ





ԳԿՄԿ տնօրեն Ա.Սարգսյանը հավաստագրեր հանձնեց Կենտրոնի ակտիվ ուսանողներին

Մայիսի 15, 2023

Ս.թ. մայիսի 12-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը հավաստագրեր հանձնեց Կենտրոնի ակտիվ ուսանողներին, ովքեր ուսումնական տարվա ընթացքում իրենց ակտիվությամբ և նախաձեռնողականությամբ նպաստել են Կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել «Կրթություն և կարիերա Էքսպո 2023» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին ԳԿՄԿ-ի պատշաճ ներկայացվածության գործում:

Ա. Սարգսյանն ուսանողներին շնորհակալություն հայտնեց Կենտրոնում կազմակերպվող միջոցառումներում ակտիվորեն ընդգրկվելու համար, ինչպես նաև ընդգծեց Կենտրոնում որոշումների կայացման գործընթացում ուսանողների ներգրավվածության կարևորությունը՝ շեշտելով, որ ԳԿՄԿ-ն մշտապես պատրաստակամ է աջակցելու ուսանողների նախաձեռնություններին:

Ա. Սարգսյանը նշեց նաև, որ ԳԿՄԿ-ն՝ որպես ՀՀ հետազոտական բուհ, խրախուսում է ուսանողների գիտահետազոտական ակտիվ գործունեությունը և լավագույն առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին ապահովում է աշխատանքով ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական տարբեր կառույցներում:

Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում. ուսանողները տնօրենին ուղղեցին նաև իրենց հուզող հարցերը, ինչպես նաև հանդես եկան տարբեր առաջարկներով Կենտրոնի գործունեության բարելավման ուղղությամբ:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին