Մեդիագրագիտության շաբաթը ԳԿՄԿ-ում․ «Կանաչ մեդիագրագիտություն»
Նոյեմբերի 13, 2025
2025թ․ նոյեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը նախաձեռնել էին «Կանաչ մեդիագրագիտություն» խորագրով հանդիպում։
Բանախոսներն էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնի դասախոս Մարի Չաքրյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանը։
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մասնագիտության և ՀՊՏՀ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ուսանողները։
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին բնապահպանական տեղեկատվությունը քննադատական մտածողությամբ ընդունելու, այն քննելիս մեդիագրագիտության սկզբունքներ կիրառելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Ընդգծվեց, որ բնապահպանական տեղեկատվությունը սպառելուց ու տարածելուց առաջ անհրաժեշտ է նախ վերլուծել, գնահատել այն, կասկածել, ստուգել՝ այդպիսով դիմակայելով ապատեղակտվությանը։
Ներկայացվեցին նաև հայաստանյան էլեկտրոնային հարթակները, որ տրամադրում են բնապահպանական տվյալներ։
Կազմակերպվեց բաց քննարկում ուսանողների և բանախոսների միջև։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին

