ԳԿՄԿ ՈւԳԸ-ն ունի նախագահության նոր կազմ
Մարտի 13, 2026
Ս․թ․ մարտի 12-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ ՈւԳԸ նիստ։
Օրակարգում 3 հարց էր՝
1. ՈւԳԸ նախկին նախագահ Հռիփսիմե Խաչատրյանի հաշվետու ելույթը,
2. ՈւԳԸ նոր կանոնադրության ընդունումը,
3. ՈւԳԸ նախագահության նոր կազմի ընտրությունները։
Հ․Խաչատրյանը ներկայացրեց ՈւԳԸ-ի՝ իր ղեկավարած շրջանում ծավալած գործունեության հիմնական դրվագները՝ շնորհակալություն հայտնելով իր հետ համագործակցած ուսանողներին և ԳԿՄԿ վարչակազմին՝ ցուցաբերած աջակցության համար։
Ներկայացվեցին ՈւԳԸ նոր կանոնադրության հիմնական դրույթները։ Ապա կանոնադրությունն ընդունվեց՝ առաջարկվելով ներկայացնել ԳԿՄԿ Գիտական խորհրդի հաստատմանը։
Ընտրությունների արդյունքում ՈւԳԸ նախագահ ընտրվեց ԳԿՄԿ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» բաժնի 1-ին կուրսի մագիստրանտ Անուշ Իսկանդարյանը։ ՈւԳԸ փոխնախագահներ ընտրվեցին Անժելա Սեֆիլյանը (Զբոսաշրջության կառավարում 1-ին) և Կարինե Դանիելյանը (Հանրային կառավարում 1-ին)։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին
