Erasmus+ դասախոսություն երկրաբանությունից
Հունիսի 12, 2025
Erasmus+ ծրագրի շրջանակներում 2025 թվականի հունիսի 10-ին ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի դահլիճում դասախոսություններ կարդաց Ֆրանսիայի Լիլի համալսարանի պրոֆեսոր Տանիել Դանիելյանը։ Հանդիպումը բացեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը՝ խոսքը տրամադրելով հրավիրյալ դասախոսին։
Դասախոսությունների թեմաներն էին՝
1. Հնէակլիմայագիտություն՝ ժամանակակից ըմբռնում, ուսումնասիրության առարկաներ, գործիքներ և մեթոդաբանություններ,
2. Երկրաբանական ժառանգություն և երկրաբանական պահպանություն: Կիրառման ներուժը Հայաստանում:
Ներկա էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի դասախոսները, մագիստրանտները, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակիցները և թեմաներով հետաքրքրված հյուրեր։
Դասախոսությունները շատ հագեցած էին օգտակար և արդիական մասնագիտական տեղեկատվությամբ, ինչի արդյունքում ծավալվեց ակտիվ հարցուպատասխան։
Հանդիպման ելքը գոհունակություն առաջացրեց թե՛ լսարանի, թե՛ հրավիրյալ դասախոսի մոտ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին