Մշակութային արշավ՝ ԳԿՄԿ աշխատակիցների կողմից
Հունիսի 9, 2025
Հունիսի 7-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, մշակութային արշավ իրականացրին դեպի Արագածոտնի մարզ։
Մշակութային կանգառներն էին՝ Աշտարակում՝ Կարմրավոր եկեղեցի, Պերճ Պռոշյանի տուն-թանգարան, Սպիտակավոր, Ծիրանավոր և Սբ․ Սարգիս եկեղեցիներ, Աղձքում՝ Արշակունիների դամբարան, Տեղեր գյուղում՝ Տեղերի վանք, Բյուրականում՝ Սբ․ Հովհաննես եկեղեցի։
ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը ուղևորության ողջ ընթացքում բովանդակալից տեղեկատվությամբ իրականացրեց էքսկուրսավարի դերը։
Մշակութային-ճանաչողական արշավն անցավ հետաքրքիր և ուրախ մթնոլորտում՝ թողնելով վառ տպավորություններ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին