Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում կայացավ վարքային շեղումների հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովը

Մարտի 9, 2026

Ս․թ․ մարտի 7-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ գիտաժողով՝ «Վարքային շեղումների հիմնախնդիրը երիտասարդների սուբյեկտիվ բարեկեցության համատեքստում» խորագրով։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 25RG-5A025 ծածկագրով «Սուբյեկտիվ բարեկեցության և սոցիալական կայունության հայեցակարգը հոգեբանական անոմիայի հաղթահարման համատեքստում» գիտական թեմայի շրջանակում։ Գիտաժողովի համակազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնը և «Psybalance» հոգեբանական աջակցության ու մասնագիտական վերապատրաստման միջազգային կենտրոնը։

Հրավիրված բանախոսն էր «Healthy Soul» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան-հոգեթերապևտ Իլոնա Հովհաննիսյանը։

Միջոցառումը հնարավորություն տվեց մասնագետներին, գիտնականներին և երիտասարդ հետազոտողներին միասին քննարկելու կախվածությունների ազդեցությունը երիտասարդների անձի բարեկեցության վրա՝ դրանով նպաստելով նոր գիտական գաղափարների և արդեն ձևավորված փորձի փոխանակմանը։

Գիտաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց ոչ միայն խնդրի պատճառներին, արդյունավետ կանխարգելմանը և աջակցության մեթոդներին, այլև հասարակության իրազեկվածությունը խթանելուն՝ ընդգծելով կրթական հաստատությունների հետ մասնագետների համագործակցությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին