ԳԿՄԿ-ում կայացավ հոգեբանության արդիական հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով
Փետրվարի 9, 2026
Ս․թ․ փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ հոգեբանական հանրապետական գիտաժողով՝ «Սուբյեկտիվ բարեկեցության և հոգեկան առողջության հիմնախնդիրները․ ժամանակակից մոտեցումներ» խորագրով։ Այն իրականացվել էր ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ 25RG-5A025 ծածկագրով «Սուբյեկտիվ բարեկեցության և սոցիալական կայունության հայեցակարգը հոգեբանական անոմիայի հաղթահարման համատեքստում» գիտական թեմայի շրջանակում։ Գիտաժողովի համակազմակերպիչն էր «Փսիբալանս» հոգեբանական աջակցության և մասնագիտական վերապատրաստումների միջազգային կենտրոնը։
Գիտաժողովի օրակարգը հագեցած էր՝ ներառելով հոգեբանության ամենատարբեր արդիական թեմաների նվիրված 2 տասնյակ զեկույց (ծրագիրը՝ կից)։
Գիտաժողովը բացեց ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը՝ ողջունելով մասնակիցներին և հաջողություն մաղթելով ընթացքին։ Ապա ելույթ ունեցան մասնակիցները։ Զեկույցներն ուղեկցվեցին ակտիվ և կառուցողական քննարկումներով՝ հղացնելով գիտական նոր գաղափարներ և փոխանցելով կիրառական լուծումներ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին
