Գլխավոր էջ





Կայացավ ԳԿՄԿ ամբիոնների վարիչների՝ ուստրարին ամփոփող ժողովը

Հուլիսի 8, 2025

Ս․թ․ հուլիսի 8-ին կայացավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) ամբիոնների վարիչների առցանց ժողովը, որի նպատակը 2024-2025 ուստարվա արդյունքների ամփոփումն էր և օրակարգային այլ հարցերի քննարկումը։

Ամբիոնի վարիչներից զատ՝ ներկա էին նաև ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, փոխտնօրեններ Նաիրա Հակոբյանը, Երջանիկ Զարգարյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, ինչպես նաև ԳԿՄԿ վարչական կազմի այլ ներկայացուցիչներ։

Տնօրեն Ա․Սարգսյանը, ըստ օրակարգի, ներկայացրեց մագիստրատուրայի 2025-2026 ուստարվա ընդունելության ընթացքի ընդհանուր պատկերը՝ կատարելով համապատասխան վերլուծություններ։

Գիտական հարցերի գծով փոխտնօրեն Ն․Հակոբյանը խոսեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտահետազոտական աշխատանքների գնահատման կարգի գործարկման մասին, ինչն ուղեկցվեց ամբիոնի վարիչների ակտիվ հարցուպատասխանով և առաջարկություններով։

Դեկան Ա․Մխիթարյանը, ըստ օրակարգի, ներկայացրեց 2024-2025 ուստարում ուսանողների հետ տարված աշխատանքները՝ արձանագրելով ուսանողական համայնքի ակտիվության աճը։

Հերթով ելույթ ունեցան նաև ամբիոնի վարիչները՝ ընդհանուր գծերով ներկայացնելով իրենց ղեկավարած ամբիոնների՝ 2024-2025 ուստարում գրանցած հիմնական ձեռքբերումները։

Ժողովն ամփոփվեց տնօրենի կողմից տրված հանձնարարականներով՝ մի շարք կանոնակարգերի վերամշակմանն առնչվող։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին