Գլխավոր էջ





Բուլղարացի գործընկերների այցը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ

Մայիսի 8, 2026

2026 թվականի մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնը հյուրընկալել էր Բուլղարիայի՝ Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանից դասախոսների, որ ակադեմիական շարժունության շրջանակներում ներկայացրին իրենց համալսարանում սովորելու հնարավորությունները՝ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրանտների համար։

Բուլղարացի գործընկերները ժամանել էին եռանդամ թիմով՝ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի փոխդեկան  պրոֆեսոր Միրոսլավ Գալաբովը, նույն ֆակուլտետի  Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի դոցենտ, դոկտոր Տիհոմիր Ստեֆանովը և ավագ դասախոս, դոկտոր Միլենա Ստեֆանովան: 

Միլենա Ստեֆանովան ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում մագիստրանտների փոխանակման ծրագրերը: Այնուհետև քննարկվեցին համատեղ կրթական ծրագրերի և լավագույն փորձի ներդրման հնարավորությունները:

Տեղեկատվությունն արդիական էր և կարևոր, ուստի ԳԿՄԿ մագիստրանտները մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ մասնակցեցին հանդիպումներին՝ ակնկալելով նմանատիպ միջոցառումների շարունակականություն։

Բուլղարացի հյուրերին ընդունելու գործընթացը համակարգեց ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժինը՝ բաժնի պետ Անժելա Պապիկյանի գլխավորությամբ։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին