Ամփոփվեց Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված 10-օրյակը
Հունիսի 3, 2025
2025թ․ մայիսի 30-ին ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տարածքում՝ Բուսաբանական այգում, կայացավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսում կազմակերպված ինտերակտիվ բաց քննարկում՝ «Պահպանվող տարածքների կառավարման գործընթացում մասնակցային որոշումների կայացումը» խորագրով։
Միջոցառման կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումասիրության ամբիոնն էր՝ ամբիոնի վարիչ կ․գ․թ․, դոցենտ Ալլա Ալեքսանյանի նախաձեռնությամբ։
Ներկա էին ամբիոնի դասախոսները, մագիստրանտները և հյուրեր։ Քննարկումն անցավ աշխույժ և կառուցողական մթնոլորտում՝ ապահովելով Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված 10-օրյակի հաջող ավարտը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին