Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն «Գիտության շաբաթ»-ի շրջանակներում տաղավար բացեց Բուսաբանական այգում

Հոկտեմբերի 1, 2025

2025թ․ սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնը Ա․ Թախտանջյանի անվան բուսաբանական այգում բացեց իր հյուրընկալ տաղավարը՝ իրենց մասնագիտական գիտելիքները փոխանցելու այգու բոլոր այցելուներին։

Ինչպես տեղեկացրեց ամբիոնի վարիչը՝ կ․գ․թ․, դոցենտ Ալլա Ալեքսանյանը, տաղավարը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ, և այնտեղ իրենց պատրաստակամ հերթապահությունն են իրականացնելու ԳԿՄԿ կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն ծրագրի մագիստրանտները՝ դասախոսների ներկայությամբ։

Դա «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ի շրջանականերում Բուսաբանական այգում իրականացվող բազմաբովանդակ ծրագրի մի մասն է։

Իսկ հոկտեմբերի 2-ին նախատեսվում է Ալլա Ալեքսանյանի բաց դասախոսությունների շարքը։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոնի տաղավարը լի է լինում ամենատարբեր տարիքի այցելուներով, որոնց մագիստրանտները դիմավորում են մասնագիտական զրույցներով և ակտիվ վիկտորինաներով։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին