Կայացավ ԳԿՄԿ ավագների՝ նոր ուստարվա առաջին ժողովը
Հոկտեմբերի 1, 2025
2025թ․ սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) նիստերի դահլիճում կայացավ կուրսերի ավագների՝ 2025-2026 ուստարվա առաջին ժողովը։ Հանդիպումը վարեց ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը։ Դեկանը նախ իր խոսքն ուղղեց առաջին կուրսի մագիստրանտներին՝ ծանոթացնելով նրանց Կենտրոնի կառուցվածքին և ուսանողներին վերաբերող ընթացիկ տեղեկատվությանը։ Ա․ Մխիթարյանն անդրադարձ կատարեց ուսանողական կարևոր հարցերի, ինչպես նաև ՈւԽ ղեկավար կազմի ընտրությանը։
Որոշում կայացվեց ՈւԽ ընտրություններն անցկացնել հաջորդ շաբաթ։ ՈւԽ նախագահի թեկնածուներն ընտրության օրը պետք է ներկայացնեն ՈւԽ ծրագիր։
Հանդիպմանը ներկա էր նաև ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը։ Նա ուսանողներին ներկայացրեց արդյունավետ համագործակցությանն ուղղված որոշ առաջարկներ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին