Գլխավոր էջ





Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ("UCLA") միջև

Հունիսի 19, 2023

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ("UCLA") միջև կնքվել է Փոխըմբռնման հուշագիր փոխհամագործակցության և փոխանակման ծրագրերի իրականացման նպատակով, որի համակարգողն է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը:

Սույն Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նախատեսվում է՝

  • իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի, գիտնականների և ադմինիստրատիվ աշխատողների փոխայցելություններ,
  • համագործակցել հետբուհական կրթության և վերապատրաստումների կազմակերպման ուղղությամբ,
  • կազմակերպել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով համատեղ գիտաժողովներ, սիմպոզիումներ կամ այլ գիտական հանդիպումներ,
  • փոխանակվել ակադեմիական տեղեկատվությամբ և գիտահետազոտական այլ նյութերով,
  • ուսումնական տարվա ընթացքում իրականացնել ուսանողների և շրջանավարտների փոխանակման ծրագրեր,
  • կազմակերպել համատեղ հետազոտական ծրագրեր և ուսումնասիրել համագործակցության զարգացման այլ հնարավորություններ:

Հունիսի 16-ին տեղի ունեցավ նախնական հանդիպում Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Promise Armenian Institute-ի տնօրեն, UCLA-ի մեխանիկական և օդատիեզերական ճարտարագիտության վաստակավոր դոկտոր, պրոֆեսոր Էն Ռ. Կարագյոզյանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Ա.Իշխանյանի, ՀՀ ԳԿՄԿ ուսումնական գծով փոխտնօրեն Ե.Զարգարյանի և արտաքին կապերի բաժնի պետ Ա.Հարությունյանի հետ համագործակցության հետագա հնարավորությունների քննարկման նպատակով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին