Գլխավոր էջ





Էրազմուս+ շարժունության նոր ծրագրեր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում

Դեկտեմբերի 11, 2020

Հավատարիմ մնալով իր առաքելությանը և միջազգայնացման ռազմավարությանը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները և աշխարհագրությունը: Ամփոփելով ընթացիկ բարդ տարին` լի արտակարգ իրավիճակներով՝ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժինն ուրախությամբ տեղեկացնում է, որ 2021 թ. Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում շահել է նոր ծրագրեր՝ գործընկեր համալսարանների հետ ուսանողների և դասախոսների շարժունությունն ապահովելու նպատակով: Ծրագրերն իրականացվելու են Տուշայի (Իտալիա) և Կրակովի գյուղատնտեսական և մանկավարժական համալսարանների (Լեհաստան) հետ: Ունենք նաև նոր գործընկեր՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանը, որը ամենամեծ և ամենահայտնի համալսարանն է Բելգիայում: Շարժունության նոր ծրագրերը նախատեսվում է մեկնարկել 2021-2022 թթ. ուսումնական տարում, ինչպես նաև ընթացք տալ արդեն իսկ շահած ծրագրերին, որոնք ժամանակավորապես կասեցվել էին համաճարակի պատճառով: