Գլխավոր էջ





Հանդիպում-քննարկում Արշակ Սադոյանի հետ

Մայիսի 23, 2019

Ս/թ մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ԳԱԱ ՈւԽ նախագահ Գարրի Ղազարյանը և ԳԿՄԿ հանրային կապերի բաժնի մասնագետ Միկիչ Փարսադանյանը հանդիպեցին «Համագործակցության փոխօգնության համազգային կառույց»կազմակերպության հիմնադիր տնօրեն Արշակ Սադոյանի հետ։ Հանդիպման ընթացքում օրակարգային էր ուսանողների` աշխատանքի տեղավորման հարցը ։Այդ նպատակով` երկկողմ քննարկման ընթացքում վերջիններս առաջնային համարեցին արդիականացնել համազգային գործող կառույցները, և միավորելով նրանց մի ամբողջության մեջ` աշխարհով մեկ ձևավորել համագործակցության, փոխօգնության մի այնպիսի կուռ համակարգ, որը ոչ միայն հնարավորություններ կտա ցանկացած բնույթի խնդիրների դեմ դիմակայելու, այլև կստեղծի պայմաններ, որ աշխարհով մեկ սփռված հայերը միավորվեն , դառնան անառիկ ամրոց, ապրեն արժանապատվորեն և առավել բարեկեցիկ կյանքով։

Այն ուսանողները, որոնք հետաքրքրված են առաջարկով, կարող են դիմել ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 041 20-00-42։