Գլխավոր էջ





Հանդիպում Ֆրանսիայում՝ ԳԿՄԿ ուսանողների հետ

Ապրիլի 26, 2018

Ս.թ. ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Էրազմուս+ ծրագրերի համակարգող, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնի դասախոս Հրաչյա Ասցատրյանը հանդիպեց Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում ուսանող ԳԿՄԿ մագիստրանտների, ԻԱՊԻ ասպիրանտների հետ և Տուլուզ 3 համալսարանի գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ուսանողների ակադեմիական առաջընթացը, ուսումնառության ընթացքը, կատարվող նախագծերը և այլն:
Հիշեցնենք, որ 2017-2018 ուս տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնի 6 մագիստրանտ ուսանում են Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում: