Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտները՝ «Աղետների հոգեբանությունը» թեմայով միջբուհական գիտաժողովին

Հոկտեմբերի 20, 2017

Հոկտեմբերի 13-ին նշվող Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ Միջբուհական ուսանողական գիտաժողով՝ «Աղետների հոգեբանությունը» թեմայով։ Միջբուհական ուսանողական գիտաժողովին մասնակցում էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ։ Գիտաժողովի ամփոփմանը մասնակիցներին տրվեցին Միջբուհական մասնակցության հավաստագրեր։ Շնորհակալություն ենք հայտնում հոգեբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Միքաելյանին, ինչպես նաև ակադեմիայի ուսանողներին՝ հետաքրքիր զեկույցների համար։ Գիտաժողովի ավարտին, շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՀ Ճգնաժամային պետական կառավարման պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ` Հայկանդուխտ Ղարիբյանը: Վերջում գիտաժողովի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր: