Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտները՝ «Բոուլինգի» ուսանողական գավաթի առաջնության նախնական փուլին

Մայիսի 2, 2019

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի զարգացման բաժնի և Կենտրոնի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԳԿՄԿ ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու «Բոուլինգի ֆեդերացիայի» կազմակերպած ուսանողական գավաթի առաջնության նախնական փուլին, որը կայացավ «Արենա» ժամանցային կենտրոնում։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ներկայացնող թիմում ընդգրկված էին տարբեր մասնագիտությունների մագիստրանտներ:

Մրցույթն ընթացավ շատ ջերմ, ուրախ և բուռն մրցակցային մթնոլորտում։ Մեր թիմից հինգ մասնակից անցավ կիսաեզրափակիչ փուլ՝

  1. Սևադա Շոլյան (իրավագիտության ամբիոն),
  2. Դավիթ Մխիթարյան (տնտեսագիտության և կառավարման ամբիոն),
  3. Գարիկ Ղազարյան (տնտեսագիտության և կառավարման ամբիոն),
  4. Մարի Առաքելյան (տնտեսագիտության և կառավարման ամբիոն),
  5. Օլյա Սարիբեկյան (իրավագիտության ամբիոն):


Նորանոր հաղթանակներ ենք մաղթում մեր թիմին հաջորդ փուլերում։