Գլխավոր էջ





Դասախոսություներ Բոլոնիայի համալսարանում

Մայիսի 24, 2019

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Բոլոնիայի համալսարանի միջև իրականացվող շարժունության ծրագրով ս. թ. մայիսի 6-21-ը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոս  Կարոլինա Սահակյանը գտնվում էր Բոլոնիայի համալսարանում (Իտալիա):

Ս. թ. մայիսի 8-ից մեկնարկեցին դասախոսությունները՝ նախատեսված Պատմության և մշակույթների դեպարտամենտի (The Department of History and Cultures ) ուսանողների համար:

Առաջին 3 դասախոսությունները օսմանյան պատմության ու պատմագրությանն էին վերաբերում.

  1. «Օսմանյան պատմագրություն. ներածություն»
  2. «Օսմանյան պատմագրության սկզբնավորումն ու փուլերը»
  3. «Պատմագրական նյութերի նարատիվ վերլուծություն»


Դասախոսություններին ներկա էին ինչպես ուսանողներ, այնպես էլ պրոֆեսորներ։

Մայիսի 15-16-ին անցկացված դասախոսություն/սեմինարները «Թուրքերեն. ներածություն» թեմայով էին։

Հանդիպումները մարդաշատ էին։