Գլխավոր էջ





«Տեղեկատվության որոնման ներածություն» թեմայով դասախոսություն` ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում

Մարտի 21, 2019

Ս.թ. մարտի 19-ին ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների  ինստիտուտում անցկացվեց «Տեղեկատվության որոնման ներածություն» թեմայով դասախոսություն։ Դասախոսությունը վարեց Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (Ֆրանսիա, https://www.irit.fr/) պրոֆեսոր Ժոզիեն Մոթեն։ Դասախոսության ընթացքում մանրամասն ներկայացվեցին տեղեկատվության որոնման առանձնահատկություններն ու ոլորտում առկա մարտահրավերները։