Գլխավոր էջ





Նոր համագործակցության մեկնարկ ԳԿՄԿ-ի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի միջև

Փետրվարի 15, 2023

Ս/թ փետրվարի 13-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի և հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանի և կրթական նորարարությունների ու հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր համատեղ գիտական և կրթական նախագծերի իրականացման, փորձագիտական խորհրդատվության, գիտական աշխատանքների վերլուծության, երիտասարդ փորձագետների և հետազոտողների աջակցության, ինչպես նաև «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների պրակտիկայի արդյունավետ կազմակերպման և այլ կարևոր ուղղությունների վերաբերյալ համատեղ փոխգործակցության կազմակերպման մասին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ստորագրել համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի միջև կրթության ոլոր­տում իրականացվող բարե­փո­խումներին ու ծրագրերին աջակ­ցելու նպատակով:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին