Գլխավոր էջ





«Ինձ համար հետբուհական կրթության համար լավագույն տարբերակը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն է», - ԳԿՄԿ ուսանող Էլիզա Քեոշկարյան

Հուլիսի 19, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի սոցիալական մանկավարժության կրթական ծրագրի մագիստրատուրան այս տարի ավարտած մագիստրանտ, նաև ՈՒԳԸ նախագահ Էլիզա Քեոշկարյանն է, ով այժմ աշխատում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աջակցության տրամադրման ծառայությունների բաժնում՝ որպես սոցիալական մանկավարժ:

Էլիզան բակալավրի իր կրթությունը ստացել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ գերազանցությամբ ավարտելով կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական մանկավարժության բաժինը:

«Սիրում եմ երեխաների հետ աշխատանքն ու նրանց նոր գիտելիքներ փոխանցելը, և հենց դա է նպաստել, որ ընտրեմ իմ մասնագիտությունը: Ինձ համար հետբուհական կրթության համար լավագույն տարբերակը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն է, քանի որ այստեղ դասավանդում են անվանի գիտնականներ և փորձառու դասախոսներ, ովքեր ոգեշնչում են ուսանողին՝ զինելով արդի ժամանակներին համապատասխան գիտելիքներով։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն սերտորեն համագործակցում է միջազգային լավագույն համալսարանների հետ, հուսամ, որ մի օր էլ ես հնարավորություն կունենամ կրթությունս շարունակել այդ բուհերից որևէ մեկում» ,- նշում է Էլիզան:

Իր մասնագիտական գործունեության շրջանակներում Էլիզան ժամանակ առ ժամանակ կազմակերպում է սեմինարներ սկսնակ մասնագետների համար, իսկ երեխաների համար Էլիզան իրականացնում է մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն, ինչը մեծ սիրով է կատարում:

Մագիստրատուրա դիմող ուսանողներին Էլիզան խորհուրդ է տալիս միանշանակ դիմել ԳԿՄԿ և ստանալ որակյալ ակադեմիական կրթություն: «Բացի այդ՝ ԳԿՄԿ-ի հեռակա և հեռավար մագիստրոսական կրթական ծրագրերը լայն հնարավորություններ են ընձեռում այն ուսանողների համար, ովքեր ուսմանը զուգահեռ նաև աշխատում են», - նշում է Էլիզան:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին