Գլխավոր էջ





«Բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը դառնալու ԳԿՄԿ ջերմ ընտանիքի մի մասնիկը»,- ԳԿՄԿ ուսանող Էլեն Ղուկասյան

Հունիսի 8, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի պայծառ ուսանողուհի էլեն Ղուկասյանն է:

Էլենը ԳԿՄԿ լավագույն ուսանողներից է` Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ։ Նպատակասլաց է, շատ երազկոտ, հավատում է, որ ամենաանիրական թվացող երազանքներն անգամ կարող են դառնալ իրականություն, եթե հավատանք և գնանք մեր երազանքների հետևից։ Ակտիվ ներգրավված է հասարակական կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հետաքրքիր ծրագրերում, զբաղվում է նաև կամավորական աշխատանքներով։ Ուրախությամբ և ոգևորությամբ հիշում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իր մուտքը և բազում անմոռաց օրերն ու ակնթարթները, որոնք անցկացրել և այժմ էլ շարունակում է անցկացնել իր սիրելի Կենտրոնում։

էլենը բոլոր ապագա կառավարիչներին հրավիրում է սովորելու Կենտրոնի կառավարման ամբիոնի մագիստրատուրայում, որովհետև՝

  • ամբիոնում դասավանդում են կրթության և գիտության ոլորտներում բարձր որակավորում ունեցող և մեծ հեղինակություն վայելող մասնագետներ, ովքեր անմնացորդ նվիրումով, իրենց գիտելիքներով և փորձով, անգնահատելի ներդրում են ունենում կրթական գործընթացների մեջ,
  • ամբիոնը համագործակցում է Իտալիայի Տուշայի համալսարանի հետ՝ տվյալ մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի շնորհմամբ,
  • ամբիոնը համագործակցում է օտարերկրյա բազմաթիվ բուհերի հետ` հնարավորություն ընձեռելով ուսանողներին ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն,
  • ուսանողները հնարավորություն են ունենում իրենց մասնագիտական պրակտիկաներն անցնելու ՀՀ կառավարման մարմիններում, տարբեր նախարարություններում, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների առաջատար կազմակերպություններում։


«Բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը դառնալու մեր ջերմ ընտանիքի մի մասնիկը, սիրով սպասում ենք ձեզ»,- իր խոսքը եզրափակում է Էլենը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերսյի բաժին