Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ամրապնդում է միջբուհական կապերը

Փետրվարի 26, 2021

Ս.թ.-ի փետրվարի 25-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում կենտրոնի ներկայացուցիչների և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի պետ Արման Եգանյանի միջև: Հանդիպման նպատակը միջբուհական կապերի ամրապնդումն էր, նոր համագործակցությունների ապահովումը՝ կարևորելով ԳԿՄԿ-ի և ԵՊՀ ԻՄ-ի գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործումը, առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցության եզրերը, կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների համատեղ իրականացումը : Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ համագործակցության հուշագրի կնքման ուղղությամբ՝ ԳԿՄԿ-ի և ԵՊՀ ԻՄ-ի միջև կապերի ամրապնդման նպատակով:


ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին